250 հազար մարդ կմասնակցի Թաիլանդի հանգուցյալ թագավոր Փումիփոն Ադուլյադետի դիակիզման արարողությանը, որը կկայանա հոկտեմբերին, հայտնում է AFP–ն։

Թագավորություն այդ իրադարձությանը պատրաստվել էր անցյալ տարվա հոկտեմբերից՝  Փումիփոնի վախճանվելու պահից սկսած։ Թագավորական նկարիչները շուրջօրյա աշխատում են Բանգկոկի մոտ հսկա խարույկի կառուցման համար։

AFP–ն հայտնում է, որ արարողությունը, որը կընթանա հոկտեմբերի 25-29–ը, կլինի դիտարժան եւ թանկարժեք։ Արարողությանը ներկա կլինի մոտ 250 հազար մարդ։