Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն ակնկալում է, որ Եվրամիությունը կընդլայնվի 2019-2024 թթ., այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ կազմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Եվրամիությունը 2019-ի մարտի վերջին կունենա 27 անդամ, իսկ առաջիկա 5 տարիներին՝ ավելի քան 27 անդամ»,– ասել է նա Տալլինում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։

Մեծ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը 2019-ի մարտի 29-ին՝  Brexit–ի գործարկումից ուղիղ 2 տարի անց։