Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Քաբուլի կենտրոնում՝ շիական մզկիթի մոտ, հայտնում է AP–ը։ Պայթյունը հնչել է մզկիթից 1 կմ հեռավորության վրա այն պահին, երբ հավատացյալները ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս էին եկել այնտեղից։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել։




























