Կատոլոնիայի առաջնորդ Կարլես Պուջդեմտոնը վստահ է, որ հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվեն խաղաղ կընթանա:

«Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը կկիրառի կամ կցանկանա բռնություն հրահրել, որը կխայտառակի Կատալոնիայի անկախության համար շարժման անբասիր կերպարը»,- Reuters-ի հետ հարցազրույցում ասել է նա:

Նա Կատալոնիա ուղարկված իսպանական ոստիկանությանը կոչ է արել հանրաքվեն արգելափակելու համար գործել որպես պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե քաղաքական գործիչներ: «Ես կցանկանայի, որ նրանք օգտագործեին նույն ստանդարտները, ինչպիսին կատալոնական տարածաշրջանային ոստիկանությունը, այլ ոչ թե քաղաքական ստանդարտները»,- ասել է նա: