Եթե կարելի է մեկին քաջալերել, փաղաքշել,  թող դա էլ լինի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ զրույցում նշել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ անդրադառնալով Հայաստանում արվեստի գործիչներին կոչումներ տալուն:

«Ումից ենք պակաս, ումից ենք առնում, ում  ենք տալիս, եղածը ի՞նչ է որ։ Եթե գնահատում ես, գնահատիր։ Ամեն մի փողոցով քայլող մարդ մի թեթեւ ժպիտի, մի թեթեւ կարեկցանքի ու աջակցության կարիք ունի։ Տանք իրար այդ չեղած բանը, ինչ է պատահել»,-ասաց նա:

Նշենք, որ ամեն անգամ ՀՀ նախագահի կողմից արվեստի ու մշակութի գործիչներին կոչումներ տալուց հետո հասարակության մեջ քննարկում է սկսվում, թե որքանով է նպատակահարմար ընդհանրապես կոչումներ տալ, ինչը շատերի կարծիքով խորհրդային տարիներից եկած մնացուկ է: Մի մասն էլ քննարկում է, թե արդյոք այս կամ այն գործիչը արժանի էր վաստակավոր կամ ժողովրդական արտիստ կոչմանը թե ոչ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի վաստակավոր կոչման էին արժանացել Արմենչիկն ու Ձախ Հարութը, իսկ այս տարի՝ երգիչ Մհերը, Արամեն: