Հոկտեմբերի 1-ին 5.3 մլն կատալոնցի կկարողանա մասնակցել անկախության հանրաքվեին։ Այս մասին Բարսելոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ժեներալիտետի ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Բացվելու է 2315 ընտրատեղամաս, դրանք կաշխատեն 9։00-20։00–ն։ Աշխատանքներին հետեւելու է 7.2 հազար կամավոր։ Ընդհանուր առմամբ ընտրական ցուցակներում կա 5 մլն 343 հազար 358 մարդ։ Ժեներալիտետի ներկայացուցչի խոսքով՝ կամավորները կարող են երաշխավորել, որ ամեն բան նորմալ է ընթանալու։
Կատալոնիայի իշխանությունները հոկտեմբերի 1-ին պլանավորում են Իսպանիայից անկախանալու հանրաքվե անցկացնել, որին պաշտոնական Մադրիդը դեմ է։




























