«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնագետներն ավարտել են դեպի Հայկական ատոմային էլեկտրակայան տանող Արմավիր-Արշալույս երկաթուղային հատվածի վերանորոգումը: Նշված գծերը չէին շահագործվում 2011 թվականից: Վերանորոգման աշխատանքը, որը կատարում էին 33 երկաթուղային, սկսվել են հուլիսին: Արդյունքում վերականգնվել է 14 կմ գիծ, փոխվել 3,9 հազար կոճ: Աշխատանքները տարվում էին հատուկ երկաթուղային տեխնիկայի կիրառմամբ:

Վերանորոգման ընթացքը ամեն շաբաթ հսկել է հատուկ հանձնաժողովը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ:

Վերանորոգված հատվածն արդեն ստուգել է հատուկ չափող վագոնը, ենթակառուցվածքը պատրաստ է բեռներ ընդունել:

Այսպիսով, ընկերությունն ավարտել է իր ենթակայության տակ գտնվող ենթակառուցվածքի արդիականացումը, իսկ ատոմակայանի տարածքով անցնող երկաթուղային գծերը վերանորոգում է ԱԷԿ-ի կողմից ներգրավված կապալառուն: