ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Վիետնամ եւ Ֆիլիպիններ: Նոյեմբերի 3-14-ը այցի շրջանակներում բանակցությունների հիմնական թեման կլինի Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը:

Այցը կներառի  երկու խոշոր գագաթաժողովներ` Վիետնամում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովը եւ Ֆիլիպիններում Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթաժողովը: