Վաշինգթոնն ու Սեուլը Կորեական թերակղզում իրականացրել են ՀՕՊ մոտակա գործողության առաջին համատեղ զորավարժությունները, ասվում է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Զորավարժություններին ներառված են ԱՄՆ ՀՕՊ բանակի 52-րդ գնդի 6-րդ գումարտակի զինծառայողներն ու հարավկորեացի զինվորականները։ Զորավարժությունների անցկացման օրն ու անձնակազմի քանակը չի նշվում։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինվորականները ծանոթացել են միմյանց զինանոցի սպառազինություններին, որպեսզի կարողանան «կառուցել ամուր գործընկերություն»։




























