ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր սիրելի մարզիկն է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, այս մասին նա հայտնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ինձ դուր է գալիս Ռաֆան։ Նա միշտ ձգտում է հաղթանակի։ Նա հաղթող է»,- նշեց Սպիտակ տան ղեկավարը։

Նախագահը նաեւ հայտնել է, որ թենիսիստին համարում է «Իսպանիայի հսկայական գանձը»։

Պարբերականը գրում է, որ ընտրություններում հաղթելուց առաջ Թրամփը հաճախ էր ներկա գտնվում US Open –ի խաղերին՝ Նադալի մասնակցությամբ։

Ռաֆայել Նադալն իր կարիերայի ընթացքում 16 հաղթանակ է տարել Մեծ սաղավարտի մրցաշարերում, այդ թվում տասը անգամ հաղթել է Ֆրանսիայի Բաց առաջնությունը