Կոսովոյի խորհրդարանի «Ինքնորոշում» ռադիկալ շարժման պատգամավոր Ֆրաշեր Կրասնիչին եւ իշխող կոալիցիայի կազմի մեջ մտած «Նախաձեռնություններ հանուն Կոսովոյի» կուսակցության պատգամավոր Միլաիմ Զեկան Klan Kosova հեռուստաալիքի ուղիղ եթերում կռվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պատգամավորների միջեւ բանավեճը, չնայած հաղորդավարի փորձերին, քաղաքականից անցել է անձնական դաշտ: Զեկան Կրասիչին հանցագործ է անվանել: Ռադիկալն ի պատասխան բաժակի ջուրը լցրել է նրա դեմքին: Դրանից հետո, կողմերը սկսել են հարվածել միմյանց: Նրանց բաժանել են ստուդիայի աշխատակիցները:




























