Խոշորագույն արաբական երկրի՝ Եգիպտոսի բնակչությունը 2017 թվականին հասել է 94,8 միլիոնի: Այս մասին Կահիրեում հայտարարել է Վիճակագրության եւ մոբիլիզացիայի կենտրոնական պետական կոմիտեի ղեկավար Աբու Բաքր ալ Գինդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այսպիսով, 2007 թ. նախորդ մարդահամարից հետո երկրի բնակիչների թիվը ավելացել է 22 մլն-ով: Վերջին 30 տարիների ընթացքում բնակչության աճը կազմել է 96.5 տոկոս:

Միեւնույն ժամանակ, արտերկրում այժմ ապրում է 9,4 միլիոն եգիպտացի: «Այսպիսով, Եգիպտոսում եւ նրա սահմաններից դուրս ապրող եգիպտացիների ընդհանուր թիվը 104.2 մլն մարդ է», - ասել է ալ Գինդին:

մարդահամարի տվյալներով, Եգիպտոսը նախկինի պես համարվում է աշխարհի ամենաերիտասարդ բնակչություն ունեցող պետությունը, որտեղ յուրաքանչյուր երրորդ մարդը (34,5 տոկոս) 15-34 տարեկան է: