Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը շաբաթ ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

Բանակցությունների ժամանակ քննարկված թեմաները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ կողմերը խոսել են Կորեական թերակղզու հարցի եւ նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստանի Ժողովրդական Հնարապետություն այցի մասին:

 «Ներկայումս մեր երկկողմ հարաբերություններում ամենակարեւոր իրադարձությունը Միացյալ Նահանգների նախագահի Չինաստան նոյեմբերյան այցն է»,-նշել է Ցզինպինը:

Թիլերսոնը շաբաթ է  Պեկին ժամանել է եւ նախատեսում է հանդիպել նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ Յան Ցզեչիի հետ: