Ամերիկացի սենատորներ Ջոն ՄակՔեյնը եւ Բեն Քարդինը համոզում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջոցներ ձեռնարկել, որոնք կապահովեն Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական կատարումը», հաղորդում է The Hill-ը:

Սենատորները Սպիտակ Տուն նամակ են ուղարկել, որտեղ հիշեցրել են, որ անհրաժեշտ է հստակ որոշել, թե ինչպես են կիրառվելու պատժամիջոցները: Պարբերականը նշում է, որ նախագահի աշխատակազմը պետք է հոկտեմբերի  սկզբին պարզաբանումներով փաստաթուղթ հրապարակի:

ՄակՔեյնն ու Քարդինը նաեւ պնդրել են նախագահի վարչակազմին ՌԴ պաշտպանական եւ հետախուզական ոլորտների ներկայացուցիչների մանրամասն ցանկ ներկայացնել, որոնց կարող են վերաբերել պատժամիջոցները:

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը աշխարհում զենքի երկրորդ մատակարարն է, իկ սպառազինությունը մնում է խիստ վերահսկողության կարիք ունեցող ոլորտ, վարչակազմը պետք է ամբողջությամբ օգտագործի նոր օրենքի դրույթները, որոնք թույլ են տալիս պարտադրել այլ երկրներին կրճատել ռուսական զենքի գնումը՝ պատժամիջոցների սպառնալիքի տակ»,-նշել են սենատորները: