Ի կատարումն ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի` հոկտեմբերի 2-ից 5-ը Հայաստանում կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության համակարգող կոմիտեի հերթական նիստը եւ ղեկավար կազմի մեթոդական հավաքը:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՌՔԿՊ համակարգող կոմիտեի նիստին եւ մեթոդական հավաքին կմասնակցեն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության եւ ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ:




























