Սաուդյան Արաբիայի  թագավորը  հոկտեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով  կայցելի Ռուսաստան, հաղորդում է SPA գործակալությունը:  Սա 2015 թվականին գահակալելուց հետո  թագավոր Սալմանի առաջին այցն է Մոսկվա: Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր:

Ավելի վաղ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ կողմերը նախատեսում են 1 մլրդ դոլարի չափով հիմանդրամ ստեղծել էներգետիկ նախագծերի ներդրումների համար: