Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կուտակային կենսաթոշակների կառավարման ընթացակարգի պարզեցման  նախագիծը, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։

Նախագիծն ընդունվել է 63 կողմ, 28 դեմ ձայնով։

Օրինագիծը նախատեսում է պարզեցնել Ֆիննախի եւ Կենտրոնական բանկի հսկողությունը կուտակային կենսաթոշակային վճարումների նկատմամբ։ Մի շարք նորմատիվներ, որոնք պահանջում էին Կառավարության որոշումները, հիմա ավելի արագ կընդունվեն գերատեսչական ակտերի մակարդակով։