Հոկտեմբերի 10-ին աշխարհում նշվում է Մահապատժի դեմ պայքարի օրը։

Այն սահմանվել է 2003 թվականին Մահապատժի արգելման համաշխարհային կոալիցիայի կողմից, որի նպատակն է կրճատել աշխարհում մահապատիժների քանակը։ Մահապատժի արգելման համաշխարհային կոալիցիան հիմնվել է 2002 թվականին Հռոմում։ Այսօր այն ունի 150 անդամ՝ ազգային եւ  միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International–ը։ Կոալիցիայի գլոբալ նպատակն է հասնել աշխարհի  բոլոր երկրներում մահապատժի վերացմանը։