Այսօր՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը  նույն  աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը՝ մասնաճյուղի տարածքում իրականացված քննչական, փորձագիտական գործողությունների ավարտից հետո:

Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի քննության ընթացքի մասին  տեղեկությունների հրապարակումը իրավապահների իրավասությունների տիրույթում է. «Հորդորում ենք զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և չճշտված տվյալների հրապարակումից: Միաժամանակ, շնորհակալություն ենք հայտնում իրավապահներին՝ ահազանգին արագ արձագանքելու և իրականացված մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաև լրատվամիջոցներին՝ իրավիճակի օբյեկտիվ լուսաբանման համար»,-ասացին Բանկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ցերեկը «Կոնվերս» բանկի «Սայաթ նովա» մասնաճյուղից թալանել են 60 հազար եվրո։ Նախնական տեղեկություններով՝  տվյալ անձը սպառնացել է պայթեցնել ինքն իրեն ու հափշտակել է 60 հազար եվրո։