Ավելի քան 800 մլն մարդ գործող հրաբուխների վտանգավոր հարեւանությամբ է ապրում ՝ երկրաբանական կազմավորումներից հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին պարզել են Բրիստոլի համալսարանի փորձագետները, հայտնում է Journal of Applied Volcanology-ն:

Հետազոտողները հաշվել են, որ 1500-ից մինչեւ 2017 թվականը հրաբխի մոտակայքում մահացել է շուրջ 278 հազար մարդ: Տվյալները ձեռք են բերվել պաշտոնական հաշվետվություններից, գիտական զեկույցներից եւ լրատվամիջոցների հրապարակումներից:

Մահվան հիմնական պատճառը քարերի, մոխրի եւ գազերի խառնուրդով հոսքերն են, որոնք առաջանում են հրաբխի ժայթքման հետեւանքով: Խառնուրդը կարող է ժամում 60 կմ արագությամբ շարժվել: Դրանում առկա գազերի ջերմաստիճանը կարող հասնել 1000 աստիճանի: