Թեխասում կաթը չխմելու պատճառով պատժի ենթարկված 3-ամյա աղջիկն անհայտ կորել է: Նրան գիշերը թողել են փողոցում եւ նա անհետացել է, հաղորդում է Americaru-ն:

Թեխասի ոստիկանությունը փնտրում է Շերին Մեթյուզին, որի հայրը 5 ժամ աղջկան դրսում թողնելուց հետո նրա անհետացման մասին հաղորդում չի ներկայացրել ոստիկանություն: Վերջին անգամ նա աղջկան տեսել է գիշերվա ժամը 3-ին:

Երբ հայրը 15-րոպեից վերադարձել է Շերինին ստուգելու համար, աղջիկն անհետացել է: Տեղական իշխանությունները որոնողական աշխատանքները կատարում են մի քանի ազգային գործակալությունների հետ, այդ թվում ՀԴԲ-ի եւ ԱՄՆ մարշալների ծառայության:

Ուեսլի Մեթյուզը ձերբակալվել է երեխայի համար սպառնալիք ներկայացնելու համար: Ընտանիքն աղջկան 2 տարի առաջ որդեգրել էր Հնդկաստանի մանկատնից, պատմել է հարեւանը: