Թուրք քաղաքական գործիչներից ոչ մեկը չի այցելել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսի հրաժեշտի ընդունելությունը, որը նա կազմակերպել էր Անկարայում, հայտնում է A Haber–ը։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ–ին մեղադրել էր երկու երկրների միջեւ վիզային ճգնաժամի համար եւ հավելել, որ Անկարան Բասսին չի ընկալում որպես ԱՄՆ ներկայացուցչի։
Հաղորդվում է, որ դեսպանի կազմակերպած ընդունելությունն անտեսել են ոչ միայն Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացուցիչները, այլ նաեւ ընդդիմությունը։
Անկարայում ԱՄՆ դեսպանատունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ կառավարությունը իր մտահոգությունն է հայտնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կալանքի կապակցությամբ եւ նրա դեմ մեղադրանքները անհիմն է համարում։ Դրանք սասանում են Թուրքիայի հետ գործընկերական հարաբերությունները։




























