ԱՄՆ-ում տղամարդը որոշել է քաղաքին դատի տալ այն բանից հետո, երբ նրան քրեական պատասխանատվության են ենթարկել Facebook-ում հաշիվ ստեղծելու համար, որը ծաղրում է Քլիվլենդ քաղաքի ոստիկանական բաժանմունքը: Նա համարում է, որ այդպիսով խաթարվել է խոսքի ազատության իր իրավունքը, փոխանցում է AP-ը:

Էնթոնի Նովակը դատի է տվել Պարմա քաղաքին եւ ոստիկանության 3 սպաների: Իշխանությունն ասում է, որ նա 2016-ի մարտին Facebook-ում էջ է բացել, որում նշված է եղել Պարմայի ոստիկանության բաժանմունքի անունը, եւ հրապարակվել է նյութեր, որոնցում ոստիկանությունն իբր առաջարկում է անվճար աբորտ անել անչափահասներին: Այդ էջում նաեւ առաջարկություն է հրապարակվել, որ անօրենություն կլինի անտուններին օգնելը երեք ամսվա ընթացքում:

Դատարանը անմեղ է ճանաչել Նովակին, այդուհանդերձ, նա մտադիր է քաղաքից եւ ոստիկանությունից փոխհատուցում ստանալ եւ փակել դատական ծախսերը: