ՀՀ կառավարությունը չի հրաժարվում փոստը սեփականաշնորհելու գաղափարից։ Հոկտեմբերի 12-ին կառավարության նիստում հաստատվել է «Հայփոստ» փոստային ընկերության կոնցեսիոն կառավարման ժամկետի երկարաձգման մասին որոշումը, որպեսզի դրանից անմիջապես հետո այն սեփականաշնորհման հանձնվի։

Կոնցեսիայի  մասին պայմանագրի ժամկետը լրանում էր 2017–ի սեպտեմբերին, այժմ այն 6 ամսով երկարաձգվել է։ Դրանից հետո կառավարությունը մտադիր է մասնավոր բիզնեսին փոխանցել ոչ միայն փոստի կառավարումը, այլ նաեւ նրա սեփականություն։ Սեփականաշնորհումը պետք է ավարտին հասցվի մինչեւ 2018-ի վերջը։