Հայաստանի արտաքին պարտքը մոտ 1 մլրդ դոլարով կաճի։ Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողներին ասել է Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը։

Նրա խոսքով՝ կառավարության համար շատ բարդ է լինելու նշված ծախսերի սահմաններում տեղավորվել՝ հաշվի առնելով պետական բյուջեի դեֆիցիտը։ «Առնվազն այս տարվա պետական բյուջեի պլանով հաշվի է առնվում ՀՆԱ 3 տոկոսի չափով դեֆիցիտ»,– նշել է Մարգարյանը՝ հավելելով, որ կառավարությունը չի թաքցնում, որ տարին 3.5 տոկոս դեֆիցիտով եմ փակելու։

Դա, ըստ տնտեսագետի, պայմանավորված է այն հանգամանքով, որ կան որոշակի ծրագրեր, որոնք ՀՀ կառավարությունը պետք է իրականացնի։ «Սեքվեստրի մասին խոսք լինել չի կարող։ Խոսք չի կարող գնալ նաեւ սոցապահովման ծախսերի կրճատման մասին»,– նշել է տնտեսագետը։