Աշխարհի բազմաթիվ երկրներում հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը նշում են Ձվի համաշխարհային օրը՝ ձվի, ձվածեղի, թխվածքի եւ ակնիկի բոլոր սիրահարների տոնը:

Տոնի պատմությունը հետեւյալն է. 1996 թվականին Վիեննայի Ձվի միջազգային կոնֆերանսում (International Egg Commission) որոշվեց, որ ձվի համաշխարհային օրը նշվելու է հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը: Հանձնաժողովը պնդում է, որ դյուժինից ոչ պակաս պատճառ կա Ձվի օրը նշելու համար:

Շատ երկրներ, եւ հատկապես ձվից ապրանքներ արտադրող երկրները, պատրաստակամությամբ արձագանքեցին նշելու ձվի տոնը: