2018 թվականից ավելի շատ ընկերություններ կարող են հետ ստանալ ԱԱՀ––ն։ Այս մասին հոկտեմբերի 13-ին ասել է ՊԵԿ  Վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը։

Հիմա ԱԱՀ–ն վերադարձնում են միայն արտահանումից։ Հայաստանի  ներսում վաճառքից ԱԱՀ–ն չի վերադարձվում, անգամ եթե դեբետը ինչ–որ պահի գերազանցում է կրեդիտը։ Այս դեպքում բիզնեսին են ԱԱՀ–ն ներում են մյուս հարկերի հաշվին, բայց առձեռն հետ չեն վերադարձնում։ 2018 թվականից՝ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, բիզնեսը հման հնարավորություն կստանա՝ դիմելով ՊԵԿ հարկային ծառայություն։