Հարավային Կուրիլյան կղզիների վերադարձը Ճապոնիային այդ երկրի քաղաքացիների սրտաբուխ ցանկությունն է։ Իսկ Տոկիոյի եւ Մոսկվայի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը շահավետ է երկու կողմերի համար։ Սապպորո քաղաքում ելույթի ժամանակ նման կարծիք է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է Kyodo-ն։
«Հյուսիսային տարածքների՝ (ռուսաստանյան Հարավային Կուրիլներ) վերադարձը մեր սրտաբուխ ցանկությունն է։ Մենք լի ենք այդ հարցը մեր սերնդակիցների շրջանում լուծելու ցանկությամբ»,- մեջբերում է նրա խոսքը գործակալությունը։




























