Ամեն տարի հոկտեմբերի 16-ին նշվում է Պարենի համաշխարհային օրը (World Food Day), որը հիմնվել է 1979 թվականին, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի ժամանակ: Օրվա գլխավոր նպատակն աշխարհում գոյություն ունեցող պարենային խնդրի շուրջ բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է:

Բացի այդ, օրն առիթ է՝ մտածելու, թե ինչ է արվել եւ ինչ պետք է արվի՝ մարդկությանը քաղցի եւ աղքատության գլոբալ խնդրից ազատելու համար:

Տոնի օրն ընտրվել է՝ հաշվի առնելով, որ 1945 թվականի հոկտեմբերի 16-ին է կազմավորվել ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (Food and Agriculture Organization of the United Nations, FAO):