Thomson Reuters Foundation բարեգործական կազմակերպությունը հրապարակել է համաշխարհային մեգապոլիսների ցուցակը, որոնք առավել վտանգավոր են կանանց համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հարցման արդյունքների համաձայն՝ կանանց համար ամենավտանգավոր մեգապոլիսը Կահիրեն է։ «Պատվավոր» երկրորդ տեղը կիսել են Պակիստանի Կարաչի քաղաքն ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Քինշասան։ Լավագույն հնգյակում են հայտնվել նաեւ Դելին եւ Պերուի մայրաքաղաք Լիման։
Հարցման գլխավոր չափանիշներն են եղել սեռական բռնության, բժշկական ծառայությունների հասանելիության մակարդակը, որոշ մշակութային առանձնահատկությունները, օրինակ, կանանց թլպատումը եւ աղջիկների կամքին դեմ նրանց ամուսնացնելը, ինչպես նաեւ կրթության հասանելիությունը։




























