Այսպիսի մի արտահայտություն կա. ճանապարհներին վտանգ են ներկայացնում նրանք, ովքեր շրջանցում են փոսերը, եւ նրանք, ովքեր շրջանցում են փոսերը շրջանցողներին։ Այս արտահայտության ամբողջ իմաստը, ինչպես նաեւ «Վեոլիա ջուր» ընկերության վերաբերմունքն ու քաղաքային իշխանությունների անտարբերությունը, հիմա կարող են գնահատել Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի բնակիչները։

NEWS.am–ի ընթերցողներին թեման ծանոթ է։ վերին Շենգավիթ 2-րդ փողոցում «Վեոլիա ջուր» ընկերությունը մասնավոր տներում փոխում էր հաշվիչները։ Բուռն գործունեությունից հետո փողոցը հրաձգարան էր հիշեցնում։ Բայց ընկերությանը դա չէր շփոթեցնում, եւ ասֆալտապատման աշխատանքներ սկսվեցին միայն NEWS.am–ի բազմաթիվ հրապարակումներից հետո։

Հասարակական արձագանքի ազդեցության տակ փողոցը սկսեցին ասֆալտապատել։ Եվ ահա պարզվում է, որ ասֆալտապատող ընկերությունը մտադիր չէ մանրամասների մեջ խորանալ։ Արդյունքում սեփական տների բակերը մնացել էին թափթփված վիճակում, եւ բնակիչները ստիպված էին ինքնուրույն ցեմենտապատել իրենց տան բակերը եւ Մայիսի 9-ի փողոցի խաչմերուկ տանող ճանապարհը։

Ամեն բան մնաց՝ ինչպես կար եւ մի բան էլ ավելի վատ։ Երթեւեկելի մասի վտանգավոր հատվածը նորմալ վիճակում չէ, հողը քայքայվում է անձրեւներից եւ ավելի է նստում, իսկ վարորդները ստիպված են մանեւրել փոսերի արանքում։

Մնում է միայն հավելել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցը, ցավոք, մասնավոր ընկերությունների եւ պետական մարմինների անտարբեր վերաբերմունքի միակ դեպքը չէ։ Դեռեւս հույս կա, որ այսքան հրապարակումներից հետո նրանք վերջապես կկատարեն իրենց պարտականությունները։