Սերբիայում մտահոգված են կենդանապիղծ զբոսաշրջիկների հոսքի աճով, որոնք Բելգրադ են գալիս սեքս տուրերի, հայտնում է The Mirror պարբերականը՝  վկայակոչելով գերմանական RTL հեռուստաալիքին:

Պարբերականը պարզաբանել է, որ արեւելաեվրոպական այս երկրում հատուկ անառականոցներն իրենց հաճախորդներին զվարճություններ են առաջարկում կովերի, այծերի, ոչխարների, ավանակների հետ: Առանձնապես «արժեւորողների» համար գնացուցակներում շներ, կատուներ եւ նույնիսկ սագեր կան:

Լրագրողները պարզել են, որ նման ծառայությունների գները տատանվում են 70-ից 150 եվրոյի սահմաններում, եւս 50 եվրո արժե տեսանկարահանումը: Հաճախորդի ցանկությամբ կենդանուն կարող են էրոտիկ զգեստներ եւ բարձրակրունկ կոշիկ հագցնել:

Սերբիայի կենդանիների պաշտպանության «Լեւիաֆան» կազմակերպության հաշվարկներով՝ այսպիսի զբոսաշրջիկների մեծ մասը Սերբիա է ժամանում Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Շվեդիայից եւ Նիդեռլանդներից: