Թուրքական «Ուգերսանս» ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերում Աջարիայում ազատ ինդուստրիալ գոտու ստեղծման գաղափարին:

Ինչպես հաղորդում է GHN-ը` վկայակոչելով Աջարիայի կառավարությանը, ընկերության ներկայացուցիչներն արդեն հանդիպումներ են ունեցել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վաժա Բոլկվաձեի հետ:

Աջարիայի կառավարությունում նշել են, որ Թուրքիայի առավել զարգացած շրջաններից մեկի` Իզմիրի ներդրողների ներգրավումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար:

Նշենք, որ Աջարիան մտադրություն ունի Խելվաչկաուրի շրջանում ազատ ինդուստրիալ գոտի ստեղծել: Գոտու ստեղծումը պետք է ավարտվի 2 տարվա ընթացքում: Այնտեղ պետք է 4600 աշխատատեղ ստեղծվի: