Ավելորդ քաշի դեմ պայքարն առավել հայրենասիրական քայլ է, որն ազգի համար կարող են անել ամերիկացիները, Fox Business-ի բժշկական բարեփոխմանը նվիրված հեռուստաշոում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Թրամփը նշել է, որ ավելորդ քաշի դեմ պայքարը կնվազեցնի բժշկության համար կատարվող ամերիկացիների ծախսերը, քանի որ երկրի բնակիչների 40 տոկոսը ճարպակալմամբ է տառապում: Թրամփի կարծիքով՝ քանի դեռ ավելորդ քաշի խնդիրներ ունի ԱՄՆ քաղաքացիների այսքան մեծ մաս, անհնար է առողջապահության ոլորտում հավասարակշռված բյուջե ունենալ: Նա ընդգծել է, որ սրա հետ կապված հիվանդությունների վրա է ծախսվում  «բյուջեի մինչեւ կեսը»: «Հիմա Ամերիկայում քաշ կորցնելն ամենահայրենասիրական քայլն է, որը դուք կարող եք կատարել հանուն ազգի բարօրության»,- ասել է նա: