EstusFiend ծածկանունով լուսանկարիչը Reddit-ում հազվագյուտ լուսանկար է հրապարակել, որում գորտը կուլ է տալիս օձին: Դժբախտ օձը ընդմիշտ անհետանում է գորտի ստամոքսում: Կենսաբանները փորձել են վերարտադրել հանգամանքները, որոնք օձի համար դժբախտ վախճանի պատճառ են դարձել, գրում է «Մոյա Պլանետա»-ն, հղում անելով Live Science պարբերականին։
Լուսանկարիչը որսացել է այն պահը, երբ գորտը լայն բացել է երախը: Պարբերականը խնդրել է կենսաբաններին մեկնաբանել լուսանկարը։
Օրինակ, Հոնդուրասի Հողերի փրկության և պահպանության կենտրոնի տնօրեն Ջոնաթան Կոլբին նշել է, որ գորտն, ամենայն հավանականությամբ, առանց իրեն վնասելու վայելել է օձին: Իր զոհը ցատկող գիշատչի ստամոքսում հայտնվելուց հետո կենդանի է մնացել 2 րոպեից ոչ ավելի: Այնուհետև խեղդվել է ու սատկել:
Ավստրալիայի ազգային համալսարանից Փոլ Օլիվերի խոսքով, գորտը կուլ է տվել շագանակագույն ցանցավոր օձի՝ թունավոր ասպիդի ձագին։ Նրա խոսքով՝ տարօրինակ է ոչ թե այն, որ օձը թունավոր է, այլ որ այդ կենդանիները օրվա տարբեր ռեժիմներ ուներ։ Գորտը գիշերային կյանք է վարում, իսկ օձը՝ ոչ։




























