Իրաքի ուժերը տանկեր եւ հրետանի են տեղակայում Իրաքի հյուսիսում՝ քրդական շրջանների մոտ, որտեղ գտնվում են արտահանման նավթատարն ու Թուրքիայից Սիրիա ցամաքային անցումները։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով անվտանգության մարմիններում իր աղբյուրները։

Ուժեր են տեղակայվում Մոսուլից հյուսիս–արեւմուտք, հայտնել է Իրաքի Քուրդիստանի Անվտանգության խորհրդում գործակալության աղբյուրը։ Իրաքի կառավարության անվտանգության  հարցերով խորհրդականն ասել է, որ ցամաքային անցումների նկատմամբ վերահսկողությունը Բաղդադի պլանավորած քայլերի մի  մասն է։