Քենիայում կրկնակի նախագահական ընտրություններից առաջ ՄԱԿ եւ Աֆրիկյան միության առաջնորդները կոչ են արել բոլոր կողմերին խաղաղ քվեարկություն ապահովել եւ ձեռնպահ մնալ բռնությունից:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆաքի Մահամը Քենիայի բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին եւ նրանց կողմնակիցներին կոչ է արել, որ  առաջիկա նախագահական ընտրությունների խաղաղ եւ թափանցիկ ընթացքի համար պայմաններ ստեղծել:

«Շատ կարեւոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը երկրում խաղաղություն եւ հանգստություն պահպանեն», - ասվում է համատեղ հայտարարության մեջ: