Սաուդյան Արաբիայում գիտնականները հայտնաբերել են անհայտ նշանակությամբ հարյուրավոր «քարե շքամուտքեր», հայտնում է Newsweek-ը:

Նշվում է, որ դրանք գտնվում են Հարրաթ Հայբար բարձրավանդակի անապատային լավայե դաշտում:

Այսօրվա դրությամբ գտնվել է շրջանաձեւ ու ուղղանկյուն 400 կառույց: Ամենափոքր քարե կառույցի երկարությունը 13 մետր է, ամենամեծինը՝ 518 մետր:

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Քենեդիի խոսքով՝ դրանց տարիքը կարող է հասնել մի քանի հազար տարվա: Մասնագետը նշել է, որ բեդվինները այս կառույցնեը «հնագույն մարդկանց ստեղծագործություն» են համարում:

Նշվում է, որ նախկինում նման «շքամուտքեր» են հանդիպել Մերձավոր Արեւելքի այլ երկրներում, սակայն Քենեդին կարծում է, որ Հարրաթ Հայբարում հայտնաբերվածները զգալիորեն ավելի հին են: