Չինացի եւ բրիտանացի գիտնականները գենետիկորեն մոդիֆիկացված խոճկորներ են ստեղծել, որոնք ենթամաշկային ճարպի փոքր քանակությամբ են առանձնանում։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, փոխանցում է Live Science–ը։
Մասնագետներն ուսումնասիրել են 12 առողջ խոճկոր, որոնցից յուրաքանչյուրը միջինում 24 տոկոսով պակաս ենթամաշկային ճարպ է ունեցել, քան սովորական խոզերը։
Կենդանիների մոդիֆիկացիան իրականացվել է CRISPR/Cas9 տեխնոլոգիայի միջոցով, որի շնորհիվ գոճիների մոտ հայտնվել է UPC1 գենը։ Այդ ժառանգական գենն առկա է կաթնասունների մեծ մասի մոտ, բացառությամբ խոզերի։ Խոզերը UPC1 գենը ստացել են մկներից։
6 ամսական հասակից հետո կենդանիներին քնեցրել են նրանց վիճակն ուսումնասիրելու համար։ Պարզվել է, որ կենդանիներն առողջ են եղել։ Արուներից մեկը հասցրել էր արդեն զուգավորվել, եւ նրա սերունդները առողջ են ծնվել։




























