Պերուական Անդերում մասնատված գանգերով մարդկանց մնացորդներ են հայտնաբերվել: Գիտնականները դրանք բռնության արարողակարգերի հետ են կապում, հաղորդում է Independent-ը:

Ոսկորները հայտնաբերվել են Պակոպամպա հնագիտական հուշարձանում: 10 տարվա ընթացքում այստեղ 104 մարդու մնացորդ է գտնվել՝ 66 մեծահասակի եւ 38 երեխայի:

Վնասվածքների մեծ մասը այս մարդիկ ստացել են գլխին, տուժել են նաեւ վերջույթները:

Վնասվածքների բնույթը վկայում է այն մասին, որ հարվածները կանխամտածված եւ կրկնվող են եղել, այսինքն՝ դժբախտ պատահար չի եղել: