Lonely Planet պարբերականի մասնագետները ուսումնասիրել են զբոսաշրջային ամենաթեժ ուղղությունները, հաղորդում է The Daily Mail-ը։

Պարբերականը բերում է երթուղների ցանկը, որոնք պետք է անցնի յուրաքանչյուր զբոսաշրջիկ 2018-ին: «10 լավագույն երկիր» շարքում մոլորակի  ամենացանկալի վայր է ճանաչվել  Չիլիի պետությունը: Նրանից հետո տեղ են գտել Հարավային Կորեան, Պորտուգալիան եւ Ջիբութին (Արեւելյան Աֆրիկա):

Լավագույն քաղաքներ են ճանաչվել Սեւիլիան (Իսպանիա), Դեթրոյտը (ԱՄՆ), Կանբերան (Ավստրալիա), եւ Համբուրգը (Գերմանիա):

Լավագույն տարածքների մեջ է Կոսուեյի ծովափը (Հյուսիսային Իռլանդիա):

Իռլանդիային հաջորդում են Ալյասկան ու Ալպերը Սլովենիայում: