Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ:

Հանդիպումը կայացել է Անկարայի նախագահական համալիրում լրատվամիջոցների համար փակ ռեժիմով եւ տեւել է շուրջ կես ժամ, հաղորդում է «Անադոլուն»:

Երկկողմ հանդիպման ավարտից հետո սկսվել են ընդլայնված կազմով բանակցությունները:

Բանակցություններին թուրքական կողմից մասնակցել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, զարգացման նախարար Լյութֆի Էլվանը, անտառտնտեսության և ջրային պաշարների նախարար Վեյսել Էրօղլուն, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը և պաշտոնատար այլ անձինք: