Հնէաբանները Ֆրանսիայի հարավում գտել են չափազանց անսովոր խոտակեր դինոզավրի մնացորդներ, հաղորդում է Scientific Reports-ը:

Նրա ատամներն այնպես էին դասավորված, որ փաստացի երբեք չեն կոտրվել եւ անընդհատ ինքնուրույն սրվել են , նշվում է հոդվածում:

«Այս դինոզավրերի ատամների անսովոր կառուցվածքը վկայում է այն մասին, որ նրանք կարողացել են կտրել ուտելիքը, այլ ոչ թե  աղալ, ինչպես մյուս խոտակեր հսկա մողեսները», — պատմում է Բրյուսելի Բնական գիտությունների թագավորական ինստուտից Պասկալ Գոդֆրուան:

Այս ատամներն իրենց չափերով եւ ձեւով խոշոր դուր կամ խառատի հաստոցի դանակ են հիշեցնում՝ 5սմ լայնությամբ եւ 6 սմ բարձրությամբ: Դրանք շախմատաձեւ են դասավորված դինոզավրի ծնոտում: