Միգրանտերի իրավունքները պաշտպանող իրավաբանները սահմանապահ կետի կողմից երկրում անօրինական ճանապարհով հայտնված 10-ամյա ուղեղի կաթվածով հիվանդ աղջկա ձերբակալման կապակցությամբ բողոք են արտահայտել:
Տեխասում աղջկան վիրահատությունից հետո հենց հիվանդանոցում ձերբակալել են: Միգրացիոն ծառայության դաշնային աշխատակիցները ձերբակալել են երեխային հենց շտապ օգնության մեքենայում, որը շտապում էր լեղապարկի անհետաձգելի վիրահատության համար:
Ռոզա Մարիա Էռնանդեսը Մեքսիկայից երեք ամսականում անօրինական ճանապարհով հայտնվել է ԱՄՆ-ում:
Միգրացիոն ծառայության աշխատակիցները ստուգողական անցակետում կանգնեցրել են մեքենան: Նրանք թույլատրել են շտապ օգնությանը հիվանդանոց գնալ՝ հետեւելով նրանց մեքենային:
Դուրս գրվելուց հետո սահմանապահ հսկիչները նրան ձերբակալել են՝ թույլ չտալով նրա զարմկին երեխային ծնողներին վերադարձնել, որոնք նույնպես անօրինական ճանապարհով գնտվում են ԱՄՆ-ում:
Մեքսիկուհին տեղափոխվել է Սան Անտոնիոյի մանկատուն: Նրան պատրաստվում են երկրից արտաքսել:
Գործակալների խոսքով՝ նրանք հետեւել են, որ աղջկան հիվանդանոց հասցնեն եւ անհրաժեշտ բժշկական օգնութուն ցույց տան եւ դրանից հետո ԱՄՆ միգրացիոն օրենքներով են գործել:
Աղջիկն այժմ երկու տարբերակ ունի՝ ինքնակամ լքել երկիրը կամ 3 շաբաթ անազատության մեջ մնալ: Ընտանիքն իրավունք չունի միջամտել նրա որոշմանը:




























