Ճապոնիայում դեռահասը դատի է տվել Օսակիի կառավարությանը՝ հայտարարելով, որ տեղի պետական դպրոցը բազմիցս իրեն ստիպել է շագանակագույն մազերը սեւ ներկել։ Հակառակ դեպքում նրան սպառնացել են հեռացնել դպրոցից, հայտնում է Reuters–ը։

18-ամյա աղջկա դատական հայցում ասվում է, որ իր մայրը Հաբիկինո դպրոցի ղեկավարությանը հայտնել է, որ դուստրը ծնվել է շագանակագույն մազերով, քանի որ դպրոցում արգելվում է մազերը ներկած դասերի հաճախել։ Սակայն ուսուցիչները նրան առաջարկել են մազերը սեւ ներկել՝ պայման դնելով, որ հակառակ դեպքում նրան կհեռացնեն։

Աղջիկը 2016-ի սեպտեմբերի դպրոց չէր գնում։ Նա մտադիր է 19 300 դոլար փոխհատուցում պահանջել։

Ճապոնական շատ դպրոցներում մազերի գույնի, աքսեսուարների, շպարի եւ համազգեստի խիստ կանոններ են գործում։