Ամերիկացի գիտնականները մակաբույծ են գտել, որը Քալիֆորնիայի ափերին հարյուրավոր եռաժանիք շնաձկների մահվան պատճառ է դարձել, հայտնում է National Geographic-ը։

2017 թվականին գրանցվել է ծովային գիշատիչների ավելի քան հազար ինքնասպանության դեպք։  Շնաձկները ափ էին նետվում եւ մահանում էին ջրազրկումից։ Նման պահվածքի պատճառը գաղտնք էր մնում, մինչեւ տեղի գիտական ֆոնդի ներկայացուցիչները մի քանի սատկած ձկների ուղարկեցին Քալիֆորնիայի ձկնային տնտեսության եւ բնական պաշարների դեպարտամենտ։

Փորձագետները պարզեցին, որ շնաձկների ուղեղը սաստիկ վնասված է եղել։  «Ինչ-որ բան մտել էր շնաձկան ուղեղը եւ կերել այն։ Դրա հետեւանքով գիշատիչները կորցնում էին կողմնորոշումը եւ ափ նետվում ու սատկում»,- ասված է հոդվածում։

Մոլեկուլյար փորձաքննության արդյունքում պարզվել է, որ գիշատիչների ուղեղը խժռում է Miamiensis avidus մակաբույծը։ Վարակի պատճառը հորդառատ անաձրեւներն են, որոնք նվազեցնում են ջրի աղիության մակարդակը, ինչը շնաձկներին մակաբույծների համար հեշտ որս են դարձնում։