Գերմանիայի պետական բյուջեի պրոֆիցիտը 2017 թվականին, Ֆինանսների նախարարության գնահատմամբ, կարող է կազմել 14 մլրդ եվրո։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։

Պետական գանձարանում ավելցուկն առաջին  հերթին մեծանում է հարկերի հաշվին, որոնք պայմանավորված են տնտեսության՝ սպասվածից ավելի մեծ աճով։ Ի սկզբանե 2017-ի համար պլանավորվում էր ունենալ առանց դեֆիցտի հավասարակշռված բյուջե։

Պրոֆիցիտը կարող է էապես ընդլայնել Գերմանիայի կառավարության գործունեության ոլորտները։  Չպլանավորված եկամուտների շնորհիվ՝ Ֆինանսների նախարարությունը կարող է փոխհատուցել ինչպես էներգետիկ կոնցեռնների հարկային վճարումները միջուկային վառելիքի համար, այնպես էլ փախստականներին տեղակայելու եւ պահելու համար կատարված ծախսերը։