Պակիստանում առեւանգել են Աֆղանստանի Կունար նահանգի փոխնահանգապետին: Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի Փեշավար քաղաքում, հայտնում է Reuters-ը: Փոխնահանգապետ Մոհամմադ Նաբի Ահմադին եղբոր հետ փողոցով գնալիս է եղել, երբ նրանց կողքին կանգնել է մգացված ապակիներով մի ավտոմեքենա, որի միջից տղամարդիկ են դուրս եկել եւ Ահմադիին խցկել մեքենաի մեջ:

Կունարի նահանգապետի ներկայացուցիչը հաստատել է, որ ուրբաթ Ահմադին Փեշավարում անհետ կորել է, եւ հավելել է, որ նա բուժման նպատակով արձակուրդում էր:

«Թալիբանը» հերքել է իր մասնակցությունը առեւանգմանը: