Ավստրալիայի բնակչուհին Թամբորին ազգային պարկում գերաճած որդ է հայտնաբերել, հայտնում է Mashable-ը:

Ավստրալուհի Քելլի Մեյսը որդին հայտնաբերել է Թամբորին ազգային պարկում: Անձեւից հետո այս սարսափազդու ստորգետնյա բնակիչը հողից դուրս էր «լողացել»:

Քվինսլենդում, որտեղ գտնվում է ազգային պարկը, հորդ եւ երկարատեւ անձրեւներ էին տեղում: Որդերն ավանդաբար հայտնվել էին բոլոր ճանապարհներին եւ արահետներին, սակայն ոչ մեկը չէր սպասում տեսնել Digaster longmani-ի: Այս տեսակի ներկայացուցիչները ընդհանրապես կարող են հասնել նաեւ 2 մետրի, այնպես որ Քելլի Մեյսը ամենամեծ որդին չի հայտնաբերել:

Այս որդերն Ավստրալիայում են բնակվում վաղնջական ժամանակներից: Անձրեւից հետո վիթխարի որդին տեսնելը լավ նշան է՝ նշանակում է անձրեւը հաջողություն բերող է: