Հայտնի ճարտարապետը ներկայացրել է Փարիզի համար ուղղաձիգ այգիներով փայտե բնակելի աշտարակի նախագիծ: Ճարտարապետ Ստեֆանո Բոերիի հերթական նախագիծը նոր փայտե կառուցվածք է, որը փաթաթված է հազարավոր ծառերով եւ բույսերով, հայտնում է Naked-science-ը:

Ստեֆանո Բոերիի ուղղաձիգ այգիներով բնակելի աշտարակներ են արդեն կառուցվում Շվեյցարիայում եւ Միլանում, իսկ տարվա սկզբին նրա ընկերությունը հայտարարել էր Հարավային Չինաստանի լեռներում լիամասշտաբ Անտառային քաղաք  ստեղծելու ծրագրերի մասին: Այս ծրագիրը կներառի գրեթե միլիոն բույսեր, որոնք, ինչպես սպասվում է, ամեն տարի կկլանեն 10 հազար տոննա ածխաթթու գազ եւ 57 տոննա աղտոտող նյութեր՝ ըստ որում ամեն տարի արտադրելով 900 տոննա թթվածին:

Վերջերս ներկայացված Forêt Blanche նախագիծն այդքան բարձր մակարդակի թիրախավորում չունի, սակայն, միեւնույն է, Փարիզի արեւելյան արվարձանում կպայքարի աղոտվածության եւ քաղաքային կենսաբազմազանության անհետացման դեմ: Ամբողջությամբ փայտե աշտարակը կունենա 52 մետր բարձրություն եւ կզետեղի ինչպես գրասենյակներ ու կոմերցիոն հաստատություններ ներքեւի հարկերում, այդպես էլ բնակարաններ վերին հարկերում:

Կառույցի բոլոր կողմերում կլինեն պատշգամբներ, իսկ ճակատամասերը ծածկված կլինեն 2000 ծառերով, թփերով եւ բույսերով: Stefano Boeri Architetti ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այս կանաչ գոտին համարժեք է մեկ հա անտառին, որը ծառերով պատված շենքից 10 անգամ ավելի մեծ մակերես է զբաղեցնում: